ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Լևոն Վահրադյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նախարար»:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ նախարարի կենսագրությունը։
Լևոն Վահրադյանը ծնվել է 1984 թվականի հունվարի 21-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։
Կրթություն
1990-2000 թթ. – Արթիկ քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոց:
2000-2004 թթ. – Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ:
2010-2012 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա:
Աշխատանքային գործունեություն
2006-2010 թթ. – Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ՝ դասախոս, ՀՀ բասկետբոլի պատանիների հավաքական թիմի ավագ մարզիչ:
2007-2012 թթ. – Երևանի մանկապատանեկան թիվ 13 համալիր մարզադպրոց հիմնարկ՝ բասկետբոլի մարզիչ:
2013-2014 թթ. – «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց հիմնարկ՝ կազմակերպչական վարչության կադրերի, գործերի կառավարման և արձանագրային բաժնի պետ:
2014-2015 թթ. – «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան» մարզադպրոց՝ տնօրեն: 2015-2016 թթ. – ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական:
2016-2017 թթ. – ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության փորձագետ:
2017 թվականի օգոստոսի 10 – ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ
2018 թ. մայիսի 12-ից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
Այլ տվյալներ
Զինապարտ է: ՀՀ սպորտի վարպետ է, երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: