Սուրեն Կարայանն այսօր հրաժեշտ է տվել նախարարության ողջ անձնակազմին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում Սուրեն Կարայանն այսօր հրաժեշտ է տվել նախարարության ողջ անձնակազմին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Իր խոսքում Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել գերատեսչության աշխատակիցներին` նշելով, որ նախարարության առջև դրված բոլոր թիրախները գերակատարվել են և գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ:

«Շնորհակալություն եմ ուզում հայտնել վերջին 18 ամիսների ծավալուն և արդյունավետ աշխատանքի համար: Այստեղ աշխատում են բարձր պրոֆեսիոնալ ունակություններով մասնագետներ: Ցանկանում եմ, որ առաջիկայում ևս շարունակեք նույն եռանդով աշխատել մեր երկրի տնտեսության զարգացման համար»,- նշել է Սուրեն Կարայանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել