Էջմիածնի տարածաշրջանի Բաղրամյան համայնքի դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Գոռ Միրզոյանը:
Համայնքապետի խոսքով՝ տնօրենի «ճիշտ» պահվածք է դրսևորել. «Եթե այդքան աշակերտ, ծնող ելել էր ոտքի, ապա մնալու իմաստ չկար»:
Նշենք, որ Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները և ծնողները այսօր դասադուլ էին իրականացնում դպրոցի բակում: Նրանք պահանջում էին դպրոցի տնօրենի հրաժարականը: Ծնողները, մասնավորապես, նշում էին, որ դպրոցում մասնագետների պահանջարկ կա, մի ուսուցիչը տարբեր առարկաներ է դասավանդում: Հավաքվածներից ոմանք էլ տնօրենին մեղադրում էին դրամահավաքության մեջ:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/05/32387141_864822497035515_2990244106506076160_n.jpg)