ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 12-ի հրամանագրի համաձայն Լիլիթ Մակունցը նշանակվել է մշակույթի նախարար:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ նախարարի կենսագրությունը:
Լիլիթ Մակունցը ծնվել է 1983թ.-ի նոյեմբերի 7-ին Երևանում:
1990-1999թթ. սովորել է Երևանի 195 միջն. դպրոցում:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/05/29249492_10216467475418166_102579542903750656_n.jpg)
1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև նույն ֆակուլտետում 2003-2005թթ. սովորել է մագիստրատուրայում: 2014թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում:
2015թ.-ի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում:
2005թ-ից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: 2016 թթ.-ից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում:
2018թ.-ի փետրվարին զբաղեցրել է Ռուս-հայկական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: Ամուսնացած չէ:
Լուսանկարները՝ Մակունցի ֆեյսբուքյան էջից
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/05/10391415_10206274131270933_2047872226622876504_n.jpg)