ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ նախարարի կենսագրությունը:
Արծվիկ Մինասյանը ծնվել է 1972թ. հունվարի 1-ին, Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում:
Կրթություն
1990-1995թթ.-Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ
1995-1998թթ.-Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
1997-1998թթ.- անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներ՝ Մոսկվայում, Վաշինգթոնում և Նյու Յորքում
1997-2001թթ.- Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ` իրավագիտություն մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն
1996-1999թթ.-ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն՝ մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ
1998թ.-ից՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ՝ դասախոս
1999-2000թթ. – ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ
2000-2005թթ.-ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամ
2004-2005թթ.- դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, իսկ 2005-2006թթ.` նաև Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում
2005-2007թթ.- ՀՀ աշխատանքի և սցիալական հարցերի նախարարի տեղակալ
2007-2016թթ.- Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ)
2016թ. ՀՀ էկոնոմիկայի նախարար
2016-2018թթ. – ՀՀ բնապահպանության նախարար
2018թ. մայիսի 12-ից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Այլ տվյալներ
2000թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով տնտեսագիտության թեկանածուի գիտական աստիճան: 11 գիտական հոդվածների հեղինակ է:
Կուսակցական պատկանելություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: