Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Երևանի Մոնթե Մելքոյանյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանն ազատվել էր աշխատանքից:

Մայիսի 4-ից նշված դպրոցի աշակերտները դասադուլ էին հայտարարել և պահանջում էին դպրոցի տնօրենի հրաժարականը: Աշակերտներից շատերը և նրանց ծնղները լրատվամիջոցներին դեպքեր են պատմել, որոնցում տնօրենին մեղադրել են տարբեր խախտումներ կատարելու համար: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել