Գրեթե 2 միլիոն դրամ՝ անապահով բնակիչների բաղնիքից օգտվելու ծառայության համար

Երևանի քաղաքապետարանն այս տարվա մարտի 23-ին պայմանագիր է կնքել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ՝ անապահով բնակիչների բաղնիքից օգտվելու ծառայություններ իրականացնելու համար։

Պայամանագրում նշված է, որ շրջանի առավել անապահով բնակիչների բաղնիքից օգտվելու ծառայությունները պետք է մատուցվեն ըստ վարչական շրջանի կողմից հաստատված ցուցակի և ներկայացված կտրոնների՝ ապահովելով առանջին ցնցուղներ, մաքուր սալիկապատ սանհանգույցներ, տաք ու սառը ջուր, ծառայության բարձր որակ և անխափան աշխատանք։

Սոցիալապես անապահով բնակիչների հիգիենիկ սպասարկման (բաղնիք) համար նախատեսվում է յուրաքանչյուր եռամսյակ 300 բնակչի հատկացնել սահմանված ձևի կտրոններ։

Պատվիրատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ ստուգել ծառայության որակը, կատարել դիտողություններ և առաջարկություններ։ Լոգանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաները՝ սրբիչ, օճառ և այլն, իրենց հետ բերում են շահառուները։

Բաղնիքի տեղակայումը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և հարակից վարչական շրջանների տարածքում է։

Քաղաքապետարանը 1 տարվա կտրվածքով 1200 մարդկանց լոգանքի համար նախատեսել է 1 միլիոն 800 հազար դրամ։ 

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել