Առողջապահության նախարարությունը ներկայացրել է առողջապահության ոլորտում անցած մեկ տարի յոթ ամսվա ընթացքում իրականացված ռազմավարական ծրագրերը և կատարված այլ աշխատանքները:
Ա. ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
1. ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ` 3 ՓՈՒԼՈՎ
Նպատակը`
- ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում,
- մարդակենտրոն մոտեցում,
- ծառայությունների որակի վերահսկողություն։
1-ին փուլ`
- 2017 թվականի հոկտեմբերի 1-ից ներդրվել է սոցփաթեթի շուրջ 100000 շահառուի բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը պետության կողմից ձեռք բերված առողջապահական ապահովագրական փաթեթի շրջանակներում։ Արդյունքում` շահառուները սպասարկվում են իրենց կողմից ընտրված կազմակերպություններում` առանց հերթագրումների։
- 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ծրագրի շրջանակում տրամադրվել է 54703 բժշկական ծառայություն (1 մլրդ 697 մլն ՀՀ դրամ արժողությամբ, վիրաբուժական ծառայությունների կշիռն ավելացել է 32%-ով)։
2-րդ փուլ`
- Սոցփաթեթի շահառուների ծրագրի դրույթների իրականացման արդյունքների վերլուծությամբ նախապատրաստվել է բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ավելի քան 612000 բնակչության բժշկական սպասարկումը նույն մեխանիզմով։
3-րդ փուլ`
- Բնակչության բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման հայեցակարգը մշակվում է։
2. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ
Նպատակը`
- պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում։
- Մշակվել են բժշկական կազմակերպությունների կողմից ձեռք բերվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների կենտրոնացման փուլային մեխանիզմներ։
- Մշակվել է առաջնային օղակում լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ դեղերի հատկացման նպատակով առողջապահության նախարարության կողմից դեղերի առավելագույն գներ սահմանելու մեխանիզմ՝ հիմք ընդունելով միջինացված ցուցանիշը:
- պետական բյուջեի միջոցների մինչև 24% տնտեսում:
- Հիվանդանոցային օղակում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերումը առաջարկվել է իրականացնել կենտրոնացված կարգով:
- Բարեփոխման առաջին փուլում ընդգրկվել է սրտի անոթների վիրահատության «Stent for Life» ծառայությունը: Գնման ընթացակարգերն ամփոփված են։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է պետական միջոցների մինչև 35% տնտեսում:
- Պատվաստանյութերը, հակառետրովիրուսային և հակատուբերկուլոզային դեղերը ձեռք են բերվում մրցակցային ձևով` բաց մրցույթներին մասնակցում են նաև միջազգային ընկերությունները։
- 2017 թվականի համար պետական միջոցներից կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի համար տրամադրված գումարից տնտեսվել է շուրջ 156 մլն ՀՀ դրամ:
3. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ
Նպատակը`
- պետական բյուջեի միջոցների, տարածքների, վարչատնտեսական անձնակազմի և մահճակալների արդյունավետ օգտագործում։
- Օպտիմալացվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կառուցվածքը։
- Երևանում միավորվել է 2 հոգեբուժարան։
- ՀՀ ԱՆ ենթակայության 1 ՊՈԱԿ և 1 ՓԲԸ միավորվել են ՀՀ ԱՆ այլ կառույցների,
- 2 ՓԲԸ լուծարվել է։
- Կատարվել է ՀՀ աշխատակազմի և ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության կառուցվածքի փոփոխություն:
- Արդյունքում խնայվել է 1,8 մլրդ ՀՀ դրամ, ազատվել՝ 40.000 քմ տարածք։
Բ. ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿ
4. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ, ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Նպատակը`
- Բուժման ելքերի և բուժսպասարկման որակի ապահովում, որի արդյունքում`
1) որակի չափանիշների սահմանում,
2) ապացուցողական բժշկության գերակայության, բժշկական
նույնական ծառայությունների ապահովում,
3) բժշկի պաշտպանվածության ապահովում։
- Նախատեսվել է 5 տարվա ընթացքում ունենալ 1150 կլինիկական ուղեցույց, պացիենտի վարման գործելակարգ և ընթացակարգ կամ տարեկան՝ 200 փաստաթուղթ:
- 2017 թվականին միջազգային լավագույն փորձի հիման վրա թարգմանվել և տեղայնացվել է 320 կլինիկական ուղեցույց, պացիենտի վարման գործելակարգ և ընթացակարգ։ Դրանց մեծ մասը թվայնացվում է։
- 2018 թվականին սահմանված 200-ից ավելի քան 40-ն արդեն իսկ պատրաստ է։
5. ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Նպատակը`
- Ազգային լաբորատոր համակարգի ձևավորում և զարգացում, որի արդյունքում`
- հանրային առողջապահական և կլինիկական լաբորատոր ծառայությունների կանոնակարգում միջազգային ժամանակակից մոտեցումներով,
- որակի արտաքին գնահատման ծրագրերի ներդրում,
- ռեֆերենս լաբորատորիաների ինստիտուտի ձևավորում։
- 2017-2018 թվականներին Միջազգային փորձագետի խորհրդատվությամբ և համագործակցությամբ, ստեղծված մասնագիտական խմբի կողմից իրականացվել է ազգային լաբորատոր համակարգի գնահատում։
- Մինչև 2019 թվականը նույն համագործակցությամբ կձևավորվի միջազգային առողջապահական կանոններին համահունչ համընդհանուր լաբորատոր ցանց,
- 2018-2019 թվականներին կներդրվեն լաբորատոր որակի կառավարման և կենսանվտանգության համակարգեր, լաբորատոր հետազոտությունների որակի արտաքին գնահատման ծրագրեր՝ կույր-թեստերի միջոցով,
- Կխթանվի միջազգային լաբորատոր համագործակցությունը,
- Գործող լաբորատորիաները տարին մեկ անգամ միջազգային հավաստագրում կանցնեն։
6. ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ
Նպատակը`
- Դեղերի օգտագործման վտանգների և վնասակար ազդեցության նվազեցում:
- Հակամանրէային դեղերի անկանոն օգտագործման արդյունքում առաջացած կայունության հետևանքով մահացության նվազեցում:
- Կեղծ և ժամկետանց դեղերի ներկրման և սպառման կանխում։
- Արատավոր երևույթների` ի դեմս դեղերի նշանակման համար դրամական պարգևատրման պրակտիկայի կանխում:
- «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մշակվել և շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության 13 որոշման նախագիծ, որից 6-ն ընդունվել է։
- «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող դեղերի բաց թողնման կարգի հիմքում դեղատոմսում դեղի հիմնական ազդող քիմիական նյութի նշումն է, որպեսզի հիվանդը կաշկանդված չլինի ըստ իր գրպանի ընտրություն կատարելու գործում:
- Նոր կարգը միտված է կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը։
- Վերահսկողություն կսահմանվի դեղերի, հատկապես` հակաբիոտիկների օգտագործման նկատմամբ։
- Շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժման արդյունավետությունը բարձրացնելու, դիաբետի հետագա բարդությունները կանխարգելելու նպատակով 2017 թվականին ձեռք է բերվել երկարատև ազդեցության ինսուլինային անալոգ Գլարգին դեղը։
- 2017 թվականին հաստատվել է Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմային (PIC/S) անդամակցությանն ուղղված ծրագիրը։ Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմային անդամակցումը կտա մի շարք հնարավորություններ, այդ թվում` Հայաստանի դեղարտադրողների կողմից արտադրանքի ազատ արտահանման խոչընդոտների նվազում։
- 2018 թվականի ընթացքում կներդրվի էլեկտրոնային դեղատոմսը։
Արդյունքում`
Հայաստանը կունենամիջազգային արդի պահանջներին համապատասխան լաբորատոր համակարգ:
Գ. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
7. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ
Նպատակը`
- անհատի առողջական վիճակի ամբողջական և ճշգրիտ վիճակագրություն՝ սկսած ծննդյան օրվանից,
- բժշկական և առողջապահական բոլոր գործողությունների հաշվառման միջոցով կառավարչական որոշումների հնարավորություն։
Համակարգի ամբողջական ներդրումը կհանգեցնի`
- ծրագրային ապահովմամբ ախտորոշման,
- ոչ անհրաժեշտ դեղերի նշանակման կրճատման,
- առանց թղթաբանության բժշկության,
- բժշկական սխալի նվազեցման։
- 2017 թվականին համակարգն ինտեգրվել է բնակչության ազգային ռեգիստրին։ Ստեղծվել է բժիշկ-մասնագետների և բժշկական կազմակերպությունների ռեգիստր։
- 2017 թվականի մայիսից պետական պատվերով իրականացվող և սոցիալական փաթեթի շահառուներին մատուցվող բժշկական ծառայությունների վճարումներն իրականացվում են էլեկտրոնային առողջապահության համակարգ ներբեռնված տվյալների համաձայն։
- Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթական ծրագրերում ներդրվել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի և ընթացակարգերի մշակման ուսուցում։
- 2018 թվականին համակարգն ինտեգրվել է շտապ օգնության էլեկտրոնային համակարգին։
- Մշակվել են ուսումնական նյութեր առողջապահական համակարգի բոլոր օգտագործողների համար անվճար դասընթացներ կազմակերպելու նպատակով:
- 2018 թվականին նախատեսվում է շուրջ 2000 համակարգչի ձեռք բերում, 15000 բուժաշխատողի ուսուցման մեկնարկ։
8. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՂԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ
Նպատակը`
- Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում առողջապահական ծառայությունների արդյունավետության և մատչելիության բարձրացում,
- Առաջնային օղակի բժիշկների հեղինակության և պատասխանատվության բարձրացում,
- առկա միջոցներով ավելի մեծ արդյունքների ապահովում,
- բժիշկների աշխատավարձի ձևավորման նոր մեխանիզմի ներդրում։
- Մշակվել է Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման հայեցակարգ, համաձայն որի`
1) ԱԱՊ բժիշկը կցագրված 2000 բնակիչ սպասարկելու դեպքում կվարձատրվի ոչ պակաս 250 հազար դրամ, գումարած` ևս նույնքան վաստակելու հնարավորություն` ստացված բոնուսների հաշվին։
2) Ֆիքսված աշխատավարձը կձևավորվի կցագրված բնակչության կանխարգելիչ զննումներով (100% ընդգրկվածությամբ) և դիսպանսեր հսկողությամբ։
3) Բոնուսները կձևավորվեն չափելի արդյունքներով`
- սպասարկվող բնակչության շրջանում հիվանդությունների կանխարգելում,
- պատվաստումների ընդգրկվածության, ինչպես նաև ուռուցքային, սրտանոթային և թոքերի օբստրուկտիվ հիվանդությունների վաղ հայտնաբերման ցուցանիշներ,
- ուռուցքային հիվանդությունների I-ին և II-րդ փուլերում հայտնաբերում,
- թերապևտիկ հիվանդների 70-75% դեպքերում առաջնային օղակում բուժում,
- բուժման օպտիմալ արժեքի և տևողության ապահովում։
- Մինչև 2018 թվականի ավարտը ԱԱՊ համակարգի բժիշկները կաշխատեն ամբողջովին էլեկտրոնային առողջապահության համակարգով,
- Լիովին կներդվեն ԱԱՊ օղակի կլինիկական ուղեցույցները և ընթացակարգերը,
- Թերապևտիկ հիվանդների 75%-ի բուժումը կկազմակերպվի տնային պայմաններում կամ առաջնային օղակի ցերեկային ստացիոնարում,
- Հոգեկան առողջության և պալիատիվ բժշկության գործառույթները կտեղափոխվեն ԱԱՊ օղակ։
- Նախատեսվում է ԱԱՊ օղակում տուբերկուլոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման ծառայությունների ամրապնդում և զարգացում։
9. ՀԵՊԱՏԻՏ Ց-ՈՎ 1,000 ՀԻՎԱՆԴԻ ԲՈՒԺՈՒՄ
- Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված Սովալդի դեղով մեր երկրում իրականցվել է հեպատիտ Ց-ով 1,000 հիվանդի բուժման աննախադեպ ծրագիր։ Արդյունքները գոհացնող են։
10. ԿԱՏԱՐԱԿՏԻ ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ
- Մշակվել և ներդրվել է «Առողջ աչքեր» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է 2017 թվականից տարեկան կատարել կատարկտի անվճար (ներառյալ ոսպնյակի արժեքը) հավելյալ 3000 վիրահատություն։
11. ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
- Չինաստանի կառավարության հետ կնքված պայմանագրի շրջանակում 2018 թվականին Հայաստանին կտրամադրվի շտապօգնության 200 մեքենա, այդ թվում` ռեանիմոբիլներ։
- 2017 թվականին ձեռք է բերվել շտապ բուժօգնության 10 մեքենա` հագեցված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով ու պարագաներով, այդ թվում` շարժական արհեստական շնչառության սարքավորում և դեֆիբրիլյատոր։ Լեռնային բնակավայրերի համար նախատեսված մեքենաները սեփականության իրավունքով տրամադրվել են Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզերի բժշկական կենտրոններին։