Մայիսի 2-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ 45 կողմ, 56 դեմ ձայնով: Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Բաբայանը կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Իրավաբան.net-ը ներկայացնում է և՛ կողմ, և՛ դեմ քվեարկած պատգամավորների կենսագրությունները: Պատգամավորների կենսագրությունները կներկայացվեն այբբենական կարգով:
Արմեն Բաբայանը ծնվել է 1972թ. հուլիսի 11-ին Արմավիրում (նախկինում՝ Հոկտեմբերյան):
1998թ. ավարտել է Երեւանի «Վարդանանց» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ:
1997-1999թթ. եղել է «Հայկոոպ» մանրամեծածախ բազայի առեւտրի բաժնի պետի տեղակալ, ապա` բաժնի պետ: 2000-2001թթ.՝ «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ պահեստապետ, 2001-2002թթ.` արտադրամասի պետի տեղակալ: 2003-2012թթ. եղել է «Հոմենվե» ՍՊԸ գործադիր տնօրեն: 2004-2007թթ.` «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ ֆիրմային խանութների գծով փոխտնօրեն: 2007-2012թթ.՝ «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ գործադիր տնօրեն
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
Անկուսակցական:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: