Իշխանության ղեկը փոխանցվում է այս պահին եղած ընդդիմությանը․ Էդմոն Մարուքյան

Այս պահին Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածու դառնալու համար անհրաժեշտ բոլոր ստորագրությունները հավաքված են և վաղը՝ մայիսի 8-ին, կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ, որում Նիկոլ Փաշինայնը կընտրվի ՀՀ վարչապետ։

Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Սրանով, ըստ էության, Հայաստаնում նոր սկիզբ կդրվի փոփոխությունների, որովհետև, մեծ հաշվով, փոփոխությունների սկիզբը դրվելու է վաղվանից։ Իշխանության ղեկը, ըստ էության, փոխանցվում է այս պահին եղած ընդդիմությանը, և երկրում, գործադիր իմաստով, կարող եմ ասել՝ տեղի է ունենում իշխանափոխություն»,- նշեց պատգամավորը։

Նա նաև հայտնեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մարդկանց հույսերն արդարացվեն և հիմա բոլոր քաղաքական ուժերն են այդ մտքին։

«Հայաստանը չպետք է ունենա, այն արատավոր երևույթները, որ մենք ունեինք, քննադատում էինք և ըստ էության, մինչ օրս էլ դրանք կան։ Խորքային բազմաթիվ պրոբլեմներ կան և դրանց պետք է տալ համակարգային լուծումներ։ Մեր խմբակցությունն ամեն ինչ անելու է այդ խնդիրների լուծման համար և ամեն ինչ անելու է թավշյա հեղափոխության կապիտալիզացի և ՀՀ քաղաքացիների կյանքի դեպի դրականը փոփոխության համար»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը նշեց, որ կախված վաղվա քվեարկությունից, իրենք պատրաստ են բոլոր սցենարներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել