Ինչպես հայտնել էինք, այսօր Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հանրակրթական դպրոցում աշակերտներն ու ծնողները բողոքի ակցիայի էին կազմակերպել ընդդեմ տնօրեն Ռուզաննա Ազիզյանի և պահանջում են նրա հրաժարականը: Բողոքի ցույց անողները բարձրաձայնում են դպրոցում աշկարետների հանդեպ ուսուցիչների կողմից բռնությունների, դրամահավաքության և այլ խնդիրների մասին:
Քիչ առաջ դպրոցից մեր թղթակիցը հայտնեց, որ դպրոց են ժամանել ոստիկաններ: Նրանցից մեկը քաղաքացիական հագուստով էր և ասաց, որ ազգանունը Զոհրաբյան է, ոստիկանության տվյալ տարածքային բաժնի պետն է:
Լրագրողների հետ զրույցում աշխակերտներից մեկըմ պատմեց, որ օրեր առաջ էլ դպրոց ոստիկաններ են եկել, դպրոցի դահլիճում հանդիպել են իրենց ու հորդորել՝ խելոք մնալ: Մանրամասները՝ տեսանյութում: