Այսօր՝ մայիսի 4-ին Ազգային ժողովում գաղտնի քվեարկություն էր ընթանում՝ Էմիլ Բաբայանին Սահմանադրական դատարանի դատավոր նշանակելու հարցով։
Նշենք, որ նրա թեկնածությունը առաջադրվել է ՀՀ նախագահի կողմից, ով 2017 թվականից Արցախի նախագահի խորհրդականն է:
ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը ներկայացրեց, թե ինչու է բազմաթիվ երիտասարդների կազմից առաջադրվել հենց Էմիլ Բաբայանի թեկնածությունը։ Կոստանյանը հատկապես առանձնացրեց Էմիլ Բաբայանի ուսումը, իրավական գիտելիքները, Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին իրավագիտական ուսումնասիրությունները, մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած աշխատանքը և այլն։
Պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր, որից 51-ը կողմ է քվեարկել Էմիլ Բաբայանի թեկնածությանը, 3-ը՝ դեմ. «Այսպիսով, սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց»: