ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ.

«Մամուլի ազատության համաշխարհային օրվա հռչակումից հետ անցել է 25 տարի, և այսօր նշելով այդ օրը՝ մենք վերահաստատում ենք ժողովրդավարության կարևորագույն հիմնասյուն հանդիսացող ազատ մամուլը խթանելու ու պաշտպանելու մեր հանձնառությունը:

Միացյալ Նահանգներն արժևորում է մամուլի ազատությունը որպես ժողովրդավարական կառավարման առանցքային գործոն: Ազատ մամուլը թույլ է տալիս, որ քաղաքացիները լինեն քաջատեղյակ, ակտիվ և ներգրավված քաղաքական որոշումների կայացման գործընթացում և կարողանան ավելի լավ ապահովել իրենց կառավարության հաշվետվողականությունը:

Այսօր մենք արժանին ենք մատուցում այն բազմաթիվ լրագրողներին ու մեդիա գործիչներին, ովքեր, հաճախ մեծ ռիսկերի գնալով, իրենց կյանքը նվիրել են թափանցիկության և հաշվետվողականության խթանմանն ամբողջ աշխարհում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել