«Ես չեմ կարծում, որ մենք հիմա այդպիսի հարցեր պետք է քննարկենք». Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ «Ելք» խմբացկության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս իրավիճակը վերջնականորեն լուծված չի համարվի, քանի դեռ արտահերթ ըտնտրություններ տեղի չեն ունեցել. «Խոսքը նրա մասին չէ, թե ես կնշանակվեմ վարչապետ, թե՝ ոչ: Իրավիճակը պետք է հանգուցալուծվի: Մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի»:

Փաշինյանը նաև նշեց, որ վարչապետի ընտրության օրը՝ մայիսի 8-ին, մեծ հանրահավաք է լինելու:

Իսկ լրագրողի հարցին, թե վարչապետ նշանակվելուց հետո նա պատրաստվո՞ւմ է սահմանադարական փոփոխություններ կատարել, Փաշինյանը նշեց. «Ես չեմ կարծում, ով մենք հիմա այդպիսի հարցեր պետք է քննարկենք: Մենք հիմա  խոսում ենք ժամանակավոր կառավարության ձևավորման մասին»:

Նա նաև նշեց, որ նոր վարչապետը պետք է ընտրվի առանց նախապայմանների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել