Քվեարկելու եմ այս փոփոխություններին գենետիկորեն ընդդիմացող Հանրապետականների երեխաների ապագայի օգտին. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի հատուկ նիստում այս պահին ելույթ է ունենում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝  նրանք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի Հայաստանում այլևս չլինի առաջնորդի կռապաշտություն, որի շարքային միտքը իր ստորադասները հավասարեցնում են մեծ մտածողների ասածին:

«Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի 1 գիշերվա մեջ ՀՀՇ-ից չդառնան երկրապահ, հետո՝ ՀՀԿ-ական, հետո՝ բոլշեվիկ, հետո՝ մենշեվիկ, հիմա էլ «Քաղաքացիական կուսակցության» խմբակցության անդամ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը մեջ բերեց գրող Սամվել Մկրտչյանի խոսքը. «Մենք կյանքի կոչեցինք Օրվելի «Անասունների ագարակը»: Պետք է մի շատ պարզ բան հասկանալ: Եթե չարիքը պարբերաբար վերարտադրվում է, ապա հարկավոր է այն խեղդել: Ինձ զարմացնում է այն ամենը, ինչը խանգարում է իմ քաղաքացիական անհանզանդությանը: Այս տարիների մեծագույն արհավիրքը ուրացումն ու դավաճանությունն է: Ինչպե՞ս մարդիկ, ում անկաշառ ես կարծել, հեշտ ու հանգիստ «խուրդվեցին», իսկական «ռնգեղջյուրացում»: Մտավորականության տեղը զբաղեցրել են ինչ-որ մուտանտ դեգեներատներ, ուշադիր նայեք ամենուր նայող դրաց մռութներին ու կտեսնեք էվոլյուցիայի խախտման հետևանքները: Սա ոգու սով է»:

«Ես միանում եմ Սամվելին և քվերակելու եմ այս փոփոխություններին գենետիկորեն ընդդիմացող Հանրապետականների երեխաների ապագայի օգտին, որովհետև ես չեմ ուզում, որ իմ և Ձեր երեխաները ապրեն ձեր ապականած իմ հայենիքում»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել