Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վաղը Ազգային ժողովում կհանդիպի խորհրդարանական բոլոր ուժերի հետ։ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Փաշինյանը նշել է, որ վաղն առավոտից շատ կարևոր աշխատանք ունի ԱԺ-ում. «Պիտի հանդիպում ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ, որ օրվա վերջում կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջադրած թեկնածուի ընտրությունը մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում երաշխավորված է»։
Վաղը նորից դադար են վերցնում և քաղաքացիական անհնազանդության որևէ գործողություն չեն իրականացնում։ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել դադարեցնել նաև հանրապետական պատգամավորների հեռախոսային հաղորդագրությունների և զանգերի միջոցով կապ հաստատելը և պահանջներ դնելը. «Նախնական պայմանավորվածության համաձայն, ես վաղը հանդիպելու եմ նրանց որպես վարչապետի թեկնածու, որ օրակարգը, ի վերջո, ամբողջական քննարկենք»։
Վաղը, ժամը 17-ին Փաշինյանը գալու է Գարեգին Նժդեհի հրապարակ և այնտեղից երթով գալու է Հանրապետության հրապարակ ու պատմելու է բանակցությւոնների արդյունքների մասին. «Եվ միասին որոշում ենք մեր հետագա անելիքները՝ կախված իրավիճակից: Իսկ մայիսի 1-ից, առավոտյան ժամը 8-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»։
«Ուզում եմ հստակ պատասխանել օդում կախված մի հարցի, այո պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը»,- ասել է Փաշինյանը։
https://www.facebook.com/Iravabannet/videos/1225350760901340/?notif_id=1525017374148223¬if_t=live_video_explicit