ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 27-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 4-րդ մասը.
Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ»: