Նիկոլ Փաշինյանը հանրահավքների ժամանակ հայտնել է, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Այսօր «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց, թե արդյոք «Սասնա ծռեր»-ը և մյուսները ազատ են արձակվելու, Փաշինյանը պատասխանեց.
«Թե ովքեր են քաղբանտարկյալ, այդ հարցի լուծումը պետք է վերապահել մասնագիտացված ՀԿ-ներին: Նրանք իրենց քննարկումների արդյունքում պետք է գան ընդհանուր եզրակացության»: