ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է այն հարցին, թե կաշխատի արդյոք Նիկոլ Փաշինյանի թիմում, եթե նա վարչապետ լինի:
«Եթե ես ձեզ հիմա ասեմ, որ, վա՜յ, գիտեք ինչ, ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ, դուք ինձ կհարգե՞ք», – ասաց Վարդան Արամյանը: