Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները

Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները: Այս մասին պարզաբանում է տարածել կառավարության մամուլի բաժինը։

ՀՀ նախագահի 2018թ. ապրիլի 25-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել 2018 թվականի ապրիլի 18-իՆՀ-265-Ա հրամանագրի 2-րդ կետը, որով Վարդան Մակարյանը նշանակել էր Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ երեկ Էմիլ Տարասյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ժամանակավորապես նրա վրա դնելով Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները, իսկ Վարդան Մակարյանը, ով մինչ այդ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, շարունակում է պաշտոնավարել նույն պաշտոնում:

Ինչպես այսօր արդեն տեղեկացրել էինք, փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն, այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ապրիլի 25-ին ստորագրած որոշումից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել