Արմեն Գևորգյանը գործուղվել է Մոսկվա

Փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն, այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ապրիլի 25-ին ստորագրած որոշումից։ Որոշման մեջ ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանին 2018 թվականի ապրիլի 26-ին աշխատանքային այցով գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա):
2. Արմեն Գևորգյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել