Արմեն Սարգսյանը նշանակել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին

Այսօր՝ ապրիլի 25-ին նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդ-վածի 11-րդ մասը.

Էմիլ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ժամանակավորապես նրա վրա դնելով Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները»:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետի պաշտոնակատր Կարեն Կարապետյանի որոշման համաձայն Էմիլ Տարասյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել