Ե՞րբ Զինված ուժերը կարող են ներգրավվել ներքին գործընթացներում. պարզաբանում է Վիգեն Սարգսյանը

Այսօր՝ ապրիլի 23-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամաանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ օրենսդրությունը մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որից հետո Զինված ուժերը կարող են ներգրավվել ներքին գործընթացներում:

Նա նշել է՝ նախ պետք է մարդիկ վստահ լինեն, որ մեր օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որտեղ Զինված ուժերը կարող են ներգրավվել և ինչպես կարող են ներգրավվել նման իրավիճակների ժամանակ և հավելել, որ  ԶՈւ կարող են ներգրավվել միայն լրացուցիչ ուժի օգտագործման ձևով, բայց ոչ ֆիզիկական. «Այլ՝ ուժի, որն անհրաժեշտ է պահպանելու համար համապատասխան ռեժիմի պայմանները: Դա միմիայն արտակարգ ռեժիմի պարագայում է և շատ հստակ առանձին գործառույթներ կատարելու համար», – ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա նշում է, որ նման մտադրություն չկա, պարզապես նա պարզաբանում է օրենսդրության հնարավորությունները. «Դրա կարիքը, այսինքն` արտակարգ ռեժիմի դրության կարիքը չպետք է լինի` ոչ հիմա, ոչ հետագայում», – ասաց Վիգեն Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել