Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները նույնպես երթի են դուրս եկել: Այն մեկնարկում է Ազատության հրապարակից:
«Մենք այստեղ ենք մեր ժողովրդի, մեր ոստիկանների համար: Մենք գտնում ենք, որ այս հարցի լուծումը պետք է տան պատգամավորները, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Մենք որպես ապրիլյանի տղաներ եկել ենք, որպեսզի նայենք այն ոստիկանների աչքերի մեջ, որոնք բռնություն են գործադրում քաղաքացիների նկատմամբ: Մեծ հարգանք կա ապրիլյանի տղաների նկատմամբ և եթե որևէ ոստիկան փորձի բռնություն գործադրել մեզնից որևէ մեկի նկատմամբ, ապա դա չգիտեմ ինչ կլինի: Մենք ասում ենք՝ եթե հարվածում ես՝ մեզ հարվածիր»,-նշում են նրանք:
Այս երթին են մասնակցում նաև ապրիլյան պատերազմում զոհված տղաների մայրերը:
«Մենք չենք գնում ճանապարհներ փակելու, կռիվներ հրահրելու: Մենք գնում ենք մեր ժողովրդի կողքին լինելու համար»,-նշում են նրանք: