Երևանի Հանրապետության հրապարակում երեկ երեկոյան կայացած հանրահավաքից հետո կան բերման ենթարկվածներ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ գիշերվա ընթացքում իրենք փորձել են պարզել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը, սակայն ոչինչ չեն պարզել: