Փաստաբանները մի շարք խնդիրների առաջ են կանգնել հատկապես ոստիկանության բաժիններ մուտք գործելու մասով

Ապրիլի 22-ին մեր փաստաբանները մի շարք խնդիրների առաջ են կանգնել հատկապես ոստիկանության բաժիններ մուտք գործելու մասով: Այս մասին տեղեկանում ենք փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից:

«Շնորհակալություն Անուշ Հարությունյանին, Ամալյա Մելքոնյանին և Անի Հալուլյանին, Քանաքեռ-Զեյթուն բաժնում աշխատել են փաստաբաններ մայր և դուստր՝ Անահիտ Բաբայանը և Աննա Իսրայելյանը, լարված աշխատել են նաև Մուրադ Ասրյանը, Սամվել Ջաղինյանը, Կարո Ասատրյանը, Լևոն Հովհաննիսյանը, Հերմինե Միքայելյանը, Մառլեն Սմբատյանը, Արմինե Ղասաբողլյանը և մեր այլ գործընկերները, որոնցից ոմանք դեռևս վարույթն իրականացնող մարմիններում են գտնվում»,-նշել է փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել