ԵԼՔ դաշինքը խստորեն դատապարտում է պատգամավորների ձերբակալությունը

ԵԼՔ դաշինքը խստորեն դատապարտում ենք ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ միրզոյանի ձերբակալությունը: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին, ովքեր հանդիսանում ենք շարժման առաջնորդները և կարող ենք արդյունավետ կերպով համակարգել ժողովրդի գործողությունները` ապահովվելով դեպքերի խաղաղ ընթացքը: Եվս մեկ անգամ իշխանություններին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնություններից:

Դատապարտող հայտարարություններով հանդես են եկել արդեն դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«Այսօր Երևանում տեղի ունեցող երթի ընթացքում ոստիկանության ուժերի կողմից բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ և հավաքի վայրից ուժով հեռացվել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը: Մենք անթույլատրելի ենք համարում ԱԺ պատգամավորներին ուժով հեռացնելու փաստը և քաղաքացիների նկատմամբ բռնությունը: Կոչ ենք անում իշխանություններին՝ զերծ մնալ ցանկացած բռնության կիրառումից, ցուցաբերել զսպվածություն և անհապաղ վերեդառնալ խախաղ երկխոսության դաշտ: Իրավիճակը սթափ չգնահատելը և երկկողմանի վերջնագրերը կարող են բերել լարվածության կտրուկ աճի, ինչը մենք համարում ենք անթույլատրելի և Հայաստանի համար վտանգավոր հետևանքներով հղի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել