Արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացի գիտնականները լրատվամիջոցներին ուղարկած իրենց հայտարարության մեջ նշում են, որ համերաշխություն են հայտնում Հայաստանում ձևավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող քաղաքացիներին:
Ըստ հայտարարության՝ իրենք ամենայն ուշադրությամբ հետեւում են Հայաստանում ընթացող դեպքերին և կոչ են անում ներկա իշխանություններին և ոստիկանությանը ապահովել խաղաղ ցուցարարների անվտանգությունը եւ բացառել նրանց նկատմամբ բռնի ուժի կիրառումը, ինչպես նաև
կոչ են անում Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, քանի որ իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում Հայաստանում, ի թիվս շատ այլ ոլորտների, գիտությունը նույնպես տարվել է կործանման ճանապարհով: