Բերման ենթարկվածներին սուրճ հյուրասիրեք, քաղցրավենիք. Փաշինյանը՝ ոստիկանությանը

Ապրիլի 21-ին 12:00-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Նոր Նորքի 5-րդ զանգվածում ինքնաբուխ և շտապ հավաք հայտարարեց:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախապես հայտարարված հավաքը համարում են դադարեցված, և այդ պահից սկսած սկսում ինքնաբուխ հավաք:

Նա զանգահարեց ստիկանության տարածքային ստորաբաժանում և իրազեկեց հավաքի մասին՝ նշելով երթուղին և հղում տվեց «Հավաքաների ազատության մասին» օրենքին:

Երթը Նոր Նորքի 5-րդ զանգվածից քայելրթով կշարժվի դեպի Բագրևանի փողոց և կշարունակի դեպի քաղաքի կենտրոն:

Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց. «Եթե դուք ի վիճակի եք ապահովել խաղաղ երթն այնպես, որ ապահովվի մյուս քաղաքացիների ազատ տեղաշարքը, մենք պարտավոր ենք ուղեկցել ձեզ»:

Ոտիկանները ճանապարհ բացեցին երթի մասնակիցների համար:

Երթի մասնակիցներից հայտնեցին, թե քաղաքացիների են բերման ենթարկում:

«Երկու միլիոն մարդու բերման ենթարկել կլինի՞: Երեխեքը կգնան երեք ժամ կհանգստանան հետ կգան, ի՞նչ խնդիր կա: Հարգելի՛ ոստիկաններ, բերման ենթարկվածներին սուրճ հյուրասիրեք, քաղցրավենիք»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել