«Հայաստանի հանրային ռադիոյի» շենք մուտք գործելու գործով ձերբակալվածներից Տիգրան Մազմանյանը դեռ ձերբակալված է։ Նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը մերժել է ձերբակալման դեմ ներկայացված բողոքը։
Նա նշեց, որ նորից բողոք կներկայացնեն։
Նշենք, որ Տիգրան Մազմանյանը կասկածվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու համար։