Ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանը փաստաբան ունի

Ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանը փաստաբան ունի։ Այս մասին տեղեկացնում է Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Խոսեցի Էրիկի հոր՝ Արմեն Խաչատրյանի հետ, նա ասաց, որ նման հայտարարույթյամբ հանդես չի եկել, չի խնդրել որդու համար հանրային պաշտպան և Էրիկն ունի փաստաբան՝ Ինեսսա Պետրոսյանը»,-նշում է նա:

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 18-ին, Էրիկ Խաչատրյանի գործով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ներկայացրել իր, Գևորգ Գորգիսյանի, Արտակ Զեյնալյանի և Մանե Թանդիլյանի կողմից անձնական երաշխավորությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել