Արմավիր քաղաքում փողոց են դուրս եկել մի քանի տասնյակ քաղաքացիներ, իսկ որոշ դպրոցների դռներ արդեն փակ են:
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարել էր, որ աշակերտներին դուրս չեն թողնում դպրոցներից, քանի որ աշակերտները փորձում են դասադուլ անել:
Այժմ ցուցարարները գտնվում են Վարդանանց-Ալեք Մանուկյան խաչմերուկում:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ բողոքի ակցիա է կազմակերպել Վանաձորում: Նրան են միացել բազմաթիվ մարդիկ: