«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և իր համակիրները այս պահին նորից շրջափակեցին Ֆրանսիայի հրապարակը, որը վաղ առավոտից բաց էր: Այժմ ցուցարարաները շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա:
Նշենք, որ վաղ առավոտից ոստիկանները Բաղրամյան փողոցից հեռացրել էին փշալարերը և այնտեղ ոստիկանական ուժերի կուտակումներ այլևս չկան:
Շարժման կազմակերպիչը հայտնեց նաև, որ իրեն տեղեկություններ են հասել՝ տարբեր համալսարաններում, ուսումնական հաստատություններում դռները փակել են և մարդկանց չեն թողնում դուրս գալ շենքից և միանալ իրենց:
Այժմ ցուցարարները հասնում են Սահմանադրական դատարան: