Այս դժվար լիազորությունները կարող է իրականացնել այն մարդն, ով ունի պետական կառավարման հարուստ փորձ․ Վահրամ Բաղդասարյան

Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը։ Այս նիստին քննարկվելու է ՀՀ վարչապետի ընտրության հարցը։

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը ՀՅԴ–ի հետ միասին վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջադրել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից ներկայացնելով Սերժ Սարգսյանին՝ նշեց, որ իրա համար մեծ պատիվ է այդ անելը։

«Այսօր պատմական օր է, պատմական պահ։ 2015 թվականի սդեկտեմբերի 6-ի ՀՀ սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ այսուհետ կառավարությունն է գործադիր իշխանության բարձրագույն մարմինը և կառավարությունն է միակ մարմինը, որն իրականացնելու է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարումը, ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականությունը։ Զինված ուժերը լիենլու են կառավարության ենթակայության ներքո, իսկ պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարությունը ստանձնելու է վարչապետը»,-ներկայացրեց Վահրամ Բաղդասարյանը։

Նրա խոսքով, պատմական այս ժամանակահատվածում և միշտ, նման չափազանց պատասխանատու ու բարդ, դժվար ու մեծ ջանքեր պահանջող լիազորությունները կարող է իրականացնել այն մարդն ով ունի պետականաշինության ու պետական կառավարման հարուստ ու արդյունավետ փորձ, որոշումներ կայացնելու վճռական կամք, անցած ճանապարհ ու նաև միջազգային հեղինակություն։

«Արևելքից և արևմուտքից ոչ բարեկամ հարևաններով շրջապատված մեր հայրենիքը, որի սահմաններին դեռ հնչում են հակառակորդի կրակոցները, կարիք ունի այնպիսի առաջնորդի, ով սեփական օրինակով, ապրած կյանքով է ապացուցել անկախության, անվտանգության երաշխավոր լինելը, ով իր ողջ գործունեության հիմքում դրել է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապն ամրապնդելու և զարգացնելու գաղափարը։ Մարդ, ով իր վարած քաղաքականությամբ, իր սառնասրտությամբ, իր ճշգրիտ քայլերով և բաց երկխոսությամբ կարողանում է ղեկավարման մեծ թիմ առաջնորդել և հմտորեն դիմագրավել մարտահրավերներին։ Այդպիսին է մեր թեկնածուն՝ Սերժ Ազատի Սարգսյանը»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել