Քիչ առաջ մի խումբ երիտասարդներ փորձում էին փակել Խանջյան-Տիգրան Մեծ խաչմերուկը, սակայն ոստիկանները պարբերաբար նրանց դուրս էր հանում փողոցից:
Այնուհետև բերման ենթարկեցին ակտիվիստներից Վարդան Համբարձումյանին: Նրա ընկերներից Արման Ղարիբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանները նրան բերման են ենթարկել՝ ասելով, թե իրեն նորմալ չի պահում: Ոչ նորմալ է համարվել այն, որ փորձել է պառկել գետնին: