Թերթերում գրում են, որ սադրիչներ են ձևավորել, որ բերեն այստեղ. Նիկոլ Փաշինյան

Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է հանրահավաքը: Ժամը մոտ 23:00-ի սահամններում Բաղրամյան պողոտայում մի փոքր վիճաբանություն առաջացավ, ինչից հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ցուցարաներին ոստիկնների ուղղությամբ ոչ մի իր չնետել և ոչ մի հայհոյանք չհնչեցնել և առաջին շարքից հեռացրեց ոստիկանների հետ բարձր տոնով խոսող մի քաղաքացու:

«Թերթերում գրում են, որ սադրիչներ են ձևավորել, որ բերեն էստեղ: Էն մարդն, ով մի բան նետեց՝ մեզ հետ կապ չունի: Ով հայհոյեց ոստիկններին՝ մեզ հետ կապ չունի»,-նշեց նա: Խոսք ուղղվեց նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ում ևս ասվեց, որ ցանկած անձ, ով ոստիկանների հասցեին հայհոյանքներ հնչեցնի՝ իրենց խմբից չէ:

Ոստիկանները կոչ էին անում քաղաքացիներին հետ կանգնել տեղադրված փշալարներից:

«Ուրեմն այդ մարդիկ ուզում են, որ ոստիկանները մեր դեմ լարվեն, մեր պարտությունն են ուզում: Լուրջ պրոցես է գնում ու սա թափ է հավաքում: Ես հինգ րոպեն մեկ ես ամբողջ աշխարհից զանգ եմ ստանում: Վաշինգտոնից, Մոսկվայից, Բելգիայից, Փարիզից, Ամերիկայից, աշխարհի հայությունը մեր կողքը կանգնած է: Չթողնեք, որ փչացնեն սա: Ես տեր եմ, իմ անունից թևերն ոլորեք թող գնա այստեղից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով խնդիր է դրվել այս գիշեր քանդել շարժումը: Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ ցույցը խաղաղ պետք է լինի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել