«Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր չեն կորցնում իրենց հույսը». Հայկ Մարությանը՝ երթի մասնակիցներին

Դերասան Հայկ Մարությանը, որը ցուցարարներին էր միացել Սարյան փողոցում, ելույթ ունեցավ Ֆրանսիայի հրապարակում ներկա ժողովրդի առաջ:

«Հավատացեք, երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, դառնում է լսելի: Ես վստահ կարող եմ պատասխան տալ նաև այն մարդկանց, ովքեր ասում են՝ 5000 հոգի հավաքվել է, 10 հազար հավաքվել է, բայց 3 միլիոնանոց ժողովուրդ է: Վստահեցնում են ձեզ, ես շատ մարդկանց հետ եմ շփվում, բոլորի հետ զրուցում եմ, պահակի, վաճառողի, տաքսիստի հետ, ես մեկին չեմ հանդիպել, որ ինչ-որ մեկը գոհ լինի այս իրավիճակից: Ես վստահ եմ, որ այստեղ գտնվողներից յուրաքանչյուրը իր ընտանիքի ներկայացուցիչն է: Ես մարդկանց այս քանակը կարող եմ, մինիմում, 4-ի բազմապատկել: Պետության 80 տոկոսը դժգոհ է իր ապրուստից: Պաշտոնական տվյալներով՝ 30 տոկոս աղքատություն կա երկրում, ձեր կարծիքով այդ մարդիկ գո՞հ են իրենց կյանքից: 1 միլիոն մարդ դժգոհ է իր կյանքից, ուրիշ բան, եթե նրանք վախենում են, չեն հավատում, չեն գալիս, բայց նրանք իրենց մտքով մեզ հետ են: Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր չեն կորցնում իրենց հույսը»:

Լուսանկարները՝ պատգամավոր Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել