Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքը: Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան պաշտոնական կայքից:
«Մեզ աջակցում ու համակրում են շատերը: Եվ հիմա ապացույց կբերեմ: Մեկ օրվա ընթացքում, միայն երեկ մենք Հայաստանից և Սփյուռքից մոտավորապես 1 միլիոն 700 հազար դրամի դրամական փոխանցում ենք ստացել: Իսկ այստեղ, 1,5 օրվա ընթացքում հանգանակվել է 900 հազար դրամ: Այսօր առավոտյան Լոս Անջելեսից Ալիկ Դեմիրճյան անունով մարդը նախաճաշ է ուղարկել այստեղ: Գերմանիայից քիչ առաջ 39 հազար 900 դրամի ընպելիքներ են ուղարկել: Սա լուրջ նշաններ են, որոնց մենք պետք է ուշադիր լինենք, մեզ շատ մարդիկ են համակրում»,-իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ազգային ժողովի պատգամավորը նաև հայտնեց, որ վարչապետի ընտրությունները տեղի են ունենալու խորհրդարանում, ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին. «Մեր խնդիրն է այնպես անել, որ այդ նիստը տեղի չունենա»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր երթ չի նախատեսվում: Այսօր Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները զբաղվելու են կազմակերպչական հարցերով՝ ապրիլի 16-ի և 17-ի գործողությունների պլանը հստակեցնելու համար:
Լուսանկարները՝ Photolure-ի