«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ էր սկսել Հայաստանի քաղաքներով, որը ավարտվեց այսօր՝ ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում:
«Սա արշավ էր հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի, սա արշավ է ընդդեմ հուսահատության և արշավ է հանուն արժանապատվության: Սա արշավ է ընդդեմ արտագաղթի: 14 օրերի ընթացքում մենք ոտքով կտրեցինք 212 կիլոմետր ճանապարհ և կատարեցինք 320.000 քայլ: Եվ մենք այդ քայլը արեցինք այսօր, այստեղ ձեզ տեսնելու, ձեզ ողջունելու համար»,-այս մասին իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ազատության հրապարակը բազմամարդ է:
Նշենք, որ հավաքվածները հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել Ազգային ժողովի շենքը, նաև պատգամավորների տները և թույլ չեն տալու, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: