Ալժիրում կործանվել է Իլ-76 ռազմական ինքնաթիռը. 250 մարդ է զոհվել

Ալժիրում կործանվել է Իլ-76 ռազմական ինքնաթիռը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

En-Nahar հեռուսաընկերության տվյալներով՝  250 մարդու դի է հայտնաբերվել, սակայն Ալժիրի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զոհերի թիվը չի գերազանվում 200-ը:

Ինքնաթիռը ընկել է Բուֆարիկի օդանավակայանի հարևանությամբ:

Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 250 մարդ, բոլորը զինվորականներ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է 300 փրկակարար:

Կազմվել է հանձնաժողով, որը կզբաղվի գործի քննությամբ: Ինքնաթիռի կործանման հանգամանքները դեռ պարզ չեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել