Ինչպես գիտենք, Երևան քաղաքում այսուհետ գործում են վճարովի ավտոկայանատեղեր, իսկ վճարումները կատարվում անկանխիկ եղանակով:
Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի թիվ 563-Ն որոշմամբ սահմանվել են Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը:
Եվ այսպես.
Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրք վճարողները վճարումը կատարելու են անկանխիկ ձևով Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին` հետևյալ եղանակներով.
1. SMS վճարմամբ
1045 համարին / 100 դրամ 1 ժամի համար
5045 համարին / 500 դրամ 1 օրվա համար
2. բանկային և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով (Telcell, MegaPay, IDRAM, Mobidram)
3. էլեկտրոնային եղանակով (ArCA, Virtual ArCA, MasterCard, IDRAM)
Բանկային կամ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով փոխանցումը կատարվում է 900015211593 հաշվեհամարին, նպատակ դաշտում նշելով տրանսպորտային միջոցի պետհամարանիշը` լատինատառ, առանց միջակայքի
Այն դեպքում երբ տուրքի վճարումը կատարվում է SMS հաղոդագրության միջոցով, տրանսպորտային միջոցի պետհամարանիշը լրացվում է SMS հաղորդագրության դաշտում: