Խուզարկության է ենթարկել «Արթիկ» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետը

Ապրիլի 9-ին` ժամը 09:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Կ. Ս.-ին, որի մոտից հայտնաբերել և առգրավել են 2 բջջային հեռախոս, 1 Wi-fi սարք, 3 USB մալուխ և 1 հեռախոսի ականջակալ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն:

Լուսանկարը՝ ՔԿՎ-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել