Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի Մաշտոցի պողոտա 47-ն է, իսկ վարչապետի նստավայրը տեղակայված է լինելու Բաղրամյան 26 հասցեում:
Նախագահի աշխատակազմի աշխատակիցների քանակը կլինի ոչ ավելի քան 180-ը:
Նախագահի աշխատակազմը կունենա պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով:
Պահուստային ֆոնդի միջոցները կտնօրինի նախագահը:
Արմեն Սարգսյանի ծառայողական առանձնատունը կգտնվի Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք):
Նա կունենա նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ: Կապահովվի հատուկ նշանակության ավտոտրանսպորտային միջոցով:
Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ: