Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Նորընտիր նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Քիչ առաջ հրապարակվեց նաև Արմեն Սարգսյանի ստորագրած առաջին հրամանագիրը, որի մեջ նշվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 212-րդ հոդվածը.
1. Ընդունել Կառավարության հրաժարականը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»։