200-400 հազար դրամի չափով տուգանք է նշանակվել. նոր փոփոխություններ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում

Նոր փոփոխություններ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Օրենսգրքի 47.14-րդ հոդվածի համաձայն՝  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»  օրենքով նախատեսված ապաստարանում տեղավորված անձի գտնվելու վայրը հայտնելն այն անձին, որն այդ մասին տեղեկանալու իրավասություն չունի այն անձի կողմից, որն այդ մասին տեղեկացել է իր ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ այսուհետև կառաջացնի տուգանքի նշանակում՝ 200-400 հազար դրամի չափով:

Օրենքն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ին, իսկ ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել