Ինչպես արդեն հայտնել էինք, վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է գտել GetContact անունով հավելվածը։ Այն թույլ է տալիս տեսնել, թե բջջային հեռախոսահամարը այլ մարդկանց մոտ ինչ անուններով է գրանցվել, ինչի պատճառով հնարավոր է դառնում համարի նույնականացումը։
Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։
Ըստ մեդիափորձագետների՝ ծրագիրը թուրքական է։
Գործակալությունը նշում է, որ այս հավելվածը հեռախոսահամարների բազան ավելացնում է գրանցվող մասնակիցների շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր գրանցվող թույլ է տալիս օգտագործել իր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները։ Այսինքն, հավելվածը ներբեռնելով ձեր հեռախոսի հասցեագրքում գրանցված բոլոր անձանց տվյալները հասանելի են դառնում հավելվածի համար՝ վտանգելով այլ անձանց անձնական տվյալնեի պաշտպանության իրավունքը:
GetContact-ի բազայից հնարավոր է հեռացել հեռախոսահամարը, ինչն անելու համար պետք է մտնել այս հղումով https://www.getcontact.com/en/unlist ու ջնջել այն։
Ըստ մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանի այս ծրագիրը ձեր հեռախոսի վրա տեղադրելով՝ տալիս եք իրեն իրավունք (ի թիվս այլ բաների).
– զանգեր կատարելու,
– վերահասցեավորելու ձեր զանգերը,
– կարդալու, փոխելու ու ջնջելու ձեր հեռախոսների քարտերի ամբողջ պարունակությունը, այդ թվում ֆոտոները, վիդեոները, ձայնագրությունները և այլն,
– ձեր հեռախոսի տեսա- ու ֆոտոխցիկով նկարահանելու;
– ձեր հեռախոսից լոկալ ցանցեր դուրս գալու։