GetContact համակարգը հասանելի է դարձնում անձնական տվյալները

Վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է գտել GetContact անունով հավելվածը։ Այն թույլ է տալիս տեսնել, թե բջջային հեռախոսահամարը այլ մարդկանց մոտ ինչ անուններով է գրանցվել, ինչի պատճառով հնարավոր է դառնում համարի նույնականացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։

Նշված հավելվածը հեռախոսահամարների բազան ավելացնում է գրանցվող մասնակիցների շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր գրանցվող թույլ է տալիս օգտագործել իր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները։ Այսինքն, հավելվածը ներբեռնելով ձեր հեռախոսի հասցեագրքում գրանցված բոլոր անձանց տվյալները հասանելի են դառնում հավելվածի համար՝ վտանգելով այլ անձանց անձնական տվյալնեի պաշտպանության իրավունքը:

GetContact-ի բազայից հնարավոր է հեռացել հեռախոսահամարը, ինչն անելու համար պետք է մտնել այս հղումով https://www.getcontact.com/en/unlist ու ջնջել այն։

Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ծրագիրը թուրքական է։ Այն ձեր հեռախոսի վրա տեղադրելով՝ տալիս եք իրեն իրավունք (ի թիվս այլ բաների).

– զանգեր կատարելու,
– վերահասցեավորելու ձեր զանգերը,
– կարդալու, փոխելու ու ջնջելու ձեր հեռախոսների քարտերի ամբողջ պարունակությունը, այդ թվում ֆոտոները, վիդեոները, ձայնագրությունները և այլն,
– ձեր հեռախոսի տեսա- ու ֆոտոխցիկով նկարահանելու;
– ձեր հեռախոսից լոկալ ցանցեր դուրս գալու։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել