Նախագահի խորհրդականը նոր պաշտոն ստացավ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտ 31-ին նոր հրամանագրեր է ստորագրել:

Սերժ Սարգսյանի հրամանագրով նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել է Արմեն Սմբատյանը:

Նշենք, որ մեկ այլ հրամանագրի համաձայն նա նշանակվել է Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):

Իսրայելում Հայաստանի դեսպանի պաշտոնից ազատվել է Արմեն Մելքոնյանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել