Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրի դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը դիմում է ներկայացրել Հայաստանի դատարանների նախագահների խորհրդին:
Մարտի 27-ին խորհուրդը որոշում է կայացրել Արշակ Վարդնյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից: Նա իր վարույթում գործեր չի ստանա մարտի 28-ից հունիսի 28-ը՝ ներառյալ:
Հիշեցնենք, որ ինչպես հայտնել էինք օրեր առաջ, «Սասնա ծռեր»-2-ի՝ Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանի, Տիգրան Մանուկյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Թորոս Թորոսյանի, Գևորկ Իրիցյանի, Հովհաննես Հարությունյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի գործը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին: