ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 30-ին հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց ոստիկանության օրվա առթիվ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Երախտագիտության մեդալով են պարգևատրվել.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը,
ՀՀ ԿԱ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը,
ՀՀ ԿԱ Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետի տեղակալ – միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը: